Վերականգնեցնել անցյալը
Ոչ բոլոր պատմություններն են իրենցից հետո լուսանկար թողել։ «Վերաիմաստավորելով անցյալը» (Reimagining the Past) նախագիծն օգտագործում է ընտանեկան հիշողություններ, արխիվային ուսումնասիրություններ, պատմական տեղեկություններ և արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերներ՝ տեսանելի դարձնելու այն պահերը, որոնք երբեք չեն լուսանկարվել կամ որոնց լուսանկարները ժամանակի ընթացքում կորել են։ Այս վերակազմավորումները չեն ներկայացվում որպես պատմական լուսանկարներ, այլ որպես մանրակրկիտ կերպով պատկերացված «պատուհաններ» դեպի այն պատմությունները, որոնց իրական լինելը գիտենք և որոնք կցանկանայինք տեսած լինել։
Ավանես Օհանյանի 130 ամյակի առիթով
Ավանես Օհանյանի (Օգանյանս) ծննդյան 130-ամյակի առթիվ մենք հարգանքի տուրք ենք մատուցում այս Իրանահայ կինոռեժիսորի հիշատակին. Մարդ ով հիմնարար դեր է խաղացել իրանական կինոյի ձևավորման գործում՝ նկարահանելով «Աբին և Ռոբին» (1930) ֆիլմը, որը իրանական կինոյի առաջին լիամետրաժ ֆիլմն էր, իսկ հետագայում հիմնելով երկրում առաջին կինոդերասանական դպրոցը՝ նա արեց այն, ինչ այդ օրերին քչերը կարող էին պատկերացնել. սկիզբ տալ Իրանի ներքին կինո-արդյունաբերությանը։
Սակայն Սարվորյանների համար Ավանեսի պատմությունն ունի նաև ավելի ծանոթ միջավայր, որն էր ավել կամ պակաս շահավետ գեղարվեստական-տնտեսական համագործակցություն Թեհրանի Լալեհզար փողոցում գտնվող Սարվորյան եղբայրների գրաֆիկական արվեստանոցում:
Այ հենց այս նույն տարածքում Օհանյանը սկսեց համագործակցել Մուշեղ և Նապոլեոն Սարվորյանների հետ 1930-ականների կեսերին՝ համագործակցելով անիմացիոն գովազդներ ստեղծելու համար, որոնք ցուցադրվում էին կինոթատրոններում գլխավոր ֆիլմից առաջ: Երկու եղբայրները կիրառեցին Ռուսաստանում ուսման ընթացքում ձեռք բերած գիտելիքները և կենդանացրին Օհանյանի մտքերը: Մուշեղն ուներ տարբեր լեզուներով տառեր և բառեր ձևավորելու յուրահատուկ տաղանդ։ Նապոլեոնը նաև իր սեփական գունային սխեման և գեղարվեստական տեսլականն ավելացնում էր կոմպոզիցիային։ և այսպես Օհանյանի գովազդները կինո-էկրաններին են հայտնվել նման մի ընթացքով։
Ու թեկուզ այս գովազդները անկարևոր են թվում իրանական առաջին կինոֆիլմի ստեղծման համեմատ, դրանք այնուամենայնիվ հանդես են գալիս որպես իրանական նկարազարդման պատմության սկզբնական քայլերից մեկը։ Շնորհիվ Հայտնի ֆիլմերի գովազդների պատրաստելու նպատակով շարժանկարի արվեստը աստիճանաբար կանգնել է իր սեփական ոտքերի վրա։
Այսօր, որ մենք նշում ենք Օհանյանի 130-ամյակը, մենք մոտ մեկ դար առաջ մտնում ենք Սարվարյան եղբայրների Լալեհզար փողոցում գտնվող Արհեստանոց և պատկերացնում, թե ինչ էին ասում և անում այս երեք հայ արվեստագետները այդ Թեհրանի աշնանային կեսօրին։
Նշում. Լուսանկարը դեկորատիվ է, և այս համագործակցության իրական պահը երբեք չի արձանագրվել նեգատիվի վրա։








