black and white bed linen

Բարի գալուստ Սարվարյանների մոտ

Սարվարյանները սերունդներ շարունակ գործել են կրթության, արվեստի և մշակույթի հատման կետում։ Այսօր այդ պատմությունը շարունակվում է։

Գործնական Ժառանգություն

Այսօր մենք շարունակում ենք հարգանքի տուրք մատուցել Սարվարյանի ժառանգությանը՝ մշակութային կրթության, արվեստի խթանման և համայնքային ներգրավվածությանն ուղղված նախաձեռնությունների միջոցով։

Մշակութային կրթական ծրագրեր

Հետաքրքիր միջոցառումներ և ծրագրեր, որոնք մեծարում են մեր մշակույթն ու պատմությունը, ինչպես նաև Սարվարյան ընտանիքի ներդրումը։

Ստեղծագործական Աջակցություն

Արվեստագետներին ռեսուրսներով և հարթակներով ապահովում՝ իրենց ստեղծագործությունները ներկայացնելու և համայնքի հետ կապ հաստատելու համար։

Մշակման Փուլում

«Որոնել Մուշեղին»-ը մեր հառաջիկա վավերագրական ֆիլմն է, որը բացահայտում է այն մարդու պատմությունը, ով իրանական կինոյում նոր մակարդակի բարձրացրեց դեկորացիաների և գեղարվեստական ​​ձևավորման ոլորտը։

Սարվարյանների պատմությունը

Բացահայտեք մի հայկական ընտանիքի հարուստ ժառանգությունը, որի՝ Սփյուռքում կերտած և մեկ դար ընդգրկող ուղին խարսխված է մշակույթի, կրթության և արվեստի վրա։ Միացե՛ք մեզ՝ պահպանելու նրանց հիշատակը, մեծարելու նրանց ներդրումը և աջակցելու նրանց ապագա նախաձեռնություններին։

Ուսումնասիրեք արխիվը

Բացահայտեք լուսանկարներ, ֆիլմեր, արվեստի գործեր, փաստաթղթեր և հրապարակումներ, որոնք ընդգրկում են Սարվարյան ընտանիքի մշակութային և ստեղծագործական պատմության սերունդներ։

Նորություններ և միջոցառումներ

Արմեն Սարվարյանի «High Gadfly» ստեղծագործական ստուդիան շուտով կմեկնարկի ֆինանսավորման արշավ՝ նրա առաջին լիամետրաժ կինոնախագծի՝ «Նոր աշխարհի ծառը» (The Loquat Tree) ֆիլմի համար։ Արմենի սցենարով և ռեժիսուրայով նկարահանվող այս ֆիլմը պատմում է Լոս Անջելեսում բնակվող մի հայ ընտանիքի մասին, որի առօրյան խաթարվում է, երբ մայրը ստիպված է լինում մեկնել Իրան՝ հոր հիվանդության պատճառով՝ միայնակ թողնելով միմյանցից օտարված հորն ու դստերը։

Սարվարյանների ընտանիքը ոչ միայն լիովին ներգրավված է այս նախագծում, այլև նախագիծն իրականություն դարձնելու համար համախմբվել են ընտանիքի մի քանի անդամներ ու ռեսուրսներ։

Որտեղ սկսվում է պատմությունը

Նախքան դերասան, գրող, երաժիշտ կամ մշակութային գործիչ դառնալը՝ ոմանք կրթության ոլորտում իրենց առաջին քայլերն դրել են Սարվարյան դպրոցում։ Նրանց թվում էր իրանցի անվանի դերասանուհի Հոմա Ռուստան՝ ապագա այն արվեստագետներից մեկը, ում մանկության ուղիները հատվել են այս դասասենյակներում։

ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ

Համագործակցեք մեզ հետ

Մտքեր ունե՞ք ստեղծագործական, մշակութային կամ կրթական նախագծի վերաբերյալ։ Կապ հաստատեք մեզ հետ՝ դրանք քննարկելու համար։

Նպաստեք արխիվի համալրմանը

«Սարվարյան» ծրագրի նախկին մասնակից ե՞ք։ Նախկինում համագործակցե՞լ եք ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ այնպիսի նախագծի շրջանակում, որն արժե ներկայացնել հանրությանը։ Ունե՞ք Սարվարյան ընտանիքին առնչվող լուսանկարներ, փաստաթղթեր, պատմություններ կամ տեղեկություններ։

Աջակցել նախաձեռնությանը

Ներկայումս մենք աշխատում ենք մեր համայնքի համար նախատեսված մի քանի հետաքրքիր նախագծերի վրա։ Օգնեք մեզ կյանքի կոչել այդ մշակութային և կրթական նախագծերից մի քանիսը։

Sarvarians

Preserving the Sarvarian family's rich heritage.

© 2025. All rights reserved.